ՄԻՏՔ․am – Պարոն Խզմալյան, այս օրերին բոլորը խոսում են խաղաղության մասին՝ երաշխավորված, նախաստորագրված ․․․ Որն է Ձեր դիրքորոշումը, ինչպիսի ձևակերպում պետք է ստանա խաղաղությունը․ այն, ինչը կա այսօրվա նախաստորագրված տարբերակում, թե՝ երաշխիքներ տրամադրող գերտերությունների մասնակցոությամբ, գուցե երրորդը՝ ձերը։
Տիգրան Խզմալյան․ – ՓԱՇԻՆՅԱՆԻ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ»՝ ՊԱՏԵՐԱԶՄ Է ԵՎ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Փաշինյանի թիմը՝ ծանրագույն քաղաքական, ռազմական եւ գաղափարական պարտություն կրած ու դրանով կոտրված մի խումբ է, որը պատասխանատվության ու անկարողության վախից փորձում է գլխիվայր շրջել բանականությունը, ինչպես Ջորջ Օրուելի գրքերում, որտեղ «խաղաղություն» նշանակում է պատերազմ, իսկ «ազատությունը»՝ ստրկություն։
Միակ տարբերությունը ներկաների եւ նախկինների միջեւ այն է, որ առաջ մեր երկրի գաղութային գոյությունը խարսխում էին միայն Ռսաստանից կախվածությամբ, իսկ այժմ օրվա իշխանությունն ապավինում է նաեւ Ազռբաժանի եւ Թուրքիայի «բարեհաճությանը»։
Սա ոչ միայն սխալ է՝ սա հանցանք է հայ ազգի առջեւ։ Տարիներով Փաշինյանի վարչակազմը խափում է ժողովրդին եւ Եվրոպային, խոստանալով Հայաստանի մերձեցում ԵՄ հետ։ Դա ասում էր վարչապետ Փաշինյանը, ԱԳՆ նախարար Միրզոյանը, ԱԺ խոսնակ Սիմոնյանը։
Ընդունվել է ԵՄ անդամակցության մեր նախաձեռնած օրենքը, նշնակվում էին ժամկետներ՝ մեկ ամսից մինչեւ մեկ տարի։ Սակայն երկու օր առաջ ՔՊ-ն հանեց դիմակը եւ հայտնեց, որ «ՀՀ-ն դեռ պատրաստ չէ ԵՄ անդամակցությանը»։
Ո՞վ է ասել, որ 55-60% եվրաինտեգրման կողմնակից ազգը դրան պատրաստ չէ։ Դա ասում է Փաշինյանը, ով դրան պատրաստ չէ, քանի որ հակառակ խոստումներ է տվել Պուծինին եւ Էրդողանին։ Հիմա նա փաստորեն ասում է, որ եթե Հայաստանը հայտով դիմի Եվրամիությանը, ապա սեպտեմբերին կլինի պատերազմ։ Դա սուտ է, կեղծիք է եւ անհեթեթություն։
Պատերազմ կարող է լինել հենց այն դեպքում, եթե Հայաստանը չդիմի ԵՄ անդամակցության եւ պաշտպանության հայտով, այլ մնա Ռսաստանի, Ազռբաժսնի եւ Թուրքիայի քմահաճույքին, ինչպես առաջարկում է Փաշինյանը։ Հենց նա է զրկում Հայաստանին խաղաղության հույսից եւ կրկին տանում է մեր երկիրը պատերազմի։

Բաց մի թողեք
Արսեն Թորոսյանը չարաչար սխալվում է. Ադրբեջանը Արցախում չի կարող անել այն, ինչ ուզում է
Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին»