Այն բանից հետո, երբ այսօր առավոտյան Երևանի քաղաքապետարանի գործակարգավորականի ժամանակ Տիգրան Ավինյանը որոշեց հրահանգել, որ ավտոբուսների վարորդները ուղևորներից պահանջեն վճարել, միջադեպեր են սկսվել ավտոբուս – տրոլեյբուսներում քաղաքացիների ու վարորդների միջև։
Ուղևոր – քաղաքացիները դժգոհում են, որ Թել Սելլ-ի ապարատները նորմալ չեն աշխատում և չեն ընդունում վճարումները, իսկ վարորդները սպառնում են չվարել տրանսպորտային միջոցները, վեճեր, գոռում – գոչյուններ են սկսվել տրանսպորտում։
Քաղաքացիներից ոմանք էլ կարծիք են հայտնում, թե Ավինյանը թերևս դեմ է դուրս գալիս ՔՊ-ին ու ամեն ինչ անում է, որ իշխանությունը չվերընտրվի հունիսի 7-ին, այլ կերպ դժվար է պատկերացնել, որ նախընտրական այս շրջանում դժգոհություններ ու անհիմն հայհոյանքներ է ավելացնում հասարակական կյանքում՝ իր և իշխող կուսակցության հասցեին։
Ահա մեկ օրինակ, տեսանյութում․

Բաց մի թողեք
Վարչապետը չի ուզում, որ հայկական դրոշը բարձրացնեն
Ռուսաստան մուտք գործող յուրաքանչյուր օտարերկրացի կգտնվի ոստիկանության և հատուկ ծառայությունների շուրջօրյա հսկողության տակ
Տառասխալով ցուցանակներ՝ ճանապարհին. Լուսանկար