ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ կիրակի օրը՝ ապրիլի 19–ին, մեծ ավտոերթով նշվելու է Հյուսիս–հարավ ավտոճանապարհի Աշտարակ–Գյումրի հատվածի բացումը։
«Մասնակցության համար կարող եք գրանցվել ստորեւ բերվող QR կոդի միջոցով։ Մասնակցության համար, բնականաբար, պետք է ներկայանալ ավտոմեքենայով, բայց իհարկե, մեքենայի մեջ կարող են լինել ուղեւորներ։
Ավելին, անհրաժեշտ է առնվազն մեկ ուղեւոր՝ ուղղորդողի կարգավիճակով, որովհետեւ երթը կարգավորվելու է իմ ֆեյսբուքյան այս էջի ուղիղ եթերում եւ վարորդի կողքի նստատեղին պետք է նստած լինի ուղղորդողը, որպեսզի հետեւի եթերին եւ տեղեկատվություն փոխանցի վարորդին։
Երթի մասնակից համարվելու են միայն գրանցված ավտոմեքենաները։ Ծառայողական ավտոմեքենաների մասնակցությունը երթին արգելվում է, բայցի պետական պահպանության ներքո գտնվող անձանց սպասարկող մեքենաները։ Մեկնարկի տեղի եւ ժամի մասին գրանցված վարորդներին կտեղեկացնենք հեռախոսազանգով։
Իսկ պլանը հետեւյալն է․ գնում ենք Գյումրի, Գյումրիում այցելում ենք թանգարաններ, եկեղեցիներ, սրճարաններ, ռեստորաններ, զբոսնում ենք Գյումրիում, շփվում ենք։
Ժամը 17․00–ին Վարդանանց հրապարակում տեղի է ունենալու համերգ, որտեղ ելույթ է ունենալու նաեւ «Վարչաբենդը»։
Վերադարձը տեղի է ունենալու ոչ երթով։ Միասին լավ օր անցկացնենք Գյումրիում»,- գրել է վարչապետը:


Բաց մի թողեք
Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպումը
Ամփոփվել է Հայաստան – Եվրոպայի խորհուրդ 2023 – 2026 թթ. Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը. Լուսանկար
Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի նիստը կանցկացվի Հայաստանում