Nutella հրուշակեղենի արտադրողը՝ Ferrero Group-ը, հայտնվել է Եվրամիության հակամենաշնորհային ստուգման տակ։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Եվրահանձնաժողովը ապրիլի 13-ին արտահերթ ստուգայցեր է իրականացրել շոկոլադե արտադրանքի խոշոր արտադրողի ձեռնարկություններում՝ չհստակեցնելով ընկերության անունը։ Սակայն գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ ստուգումներն անցկացվել են հենց Ferrero-ի գործարաններում։
Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է, որ հետաքննությունը վերաբերում է ԵՄ երկրների միջև արտադրանքի առևտրի հնարավոր սահմանափակումներին և միության ներսում մատակարարումների ժամանակ տարածքային արգելքների կիրառմանը։
Ferrero ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը։
Bloomberg-ի տվյալներով՝ նմանատիպ տեսչական ստուգումները ստանդարտ ընթացակարգ են ԵՄ հակամենաշնորհային հետաքննությունների նախնական փուլում։ Խախտումների հայտնաբերման դեպքում ընկերությանը սպառնում է տուգանք՝ համաշխարհային հասույթի մինչև 10%-ի չափով։
![]()

Բաց մի թողեք
Բըրնհեմի էներգետիկայի ղեկավարը նոր տարվանից ակնկալում է կենսապահովման ծախսերի կրճատում
ԵՄ-ն պատրաստ է միլիարդավոր դոլարներ ներդնել տվյալների կենտրոնների վրա։ Ոչ բոլոր երկրներն են ցանկանում դա անել
ՔՊ-ական Արման Բոշյանի կինը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ. Լուսանկար