17/04/2026

EU – Armenia

Արդարադատության «անարդա՞ր» նախարարը

Իրեն պարբերաբար գովերգող մեծարգո Տիկին Գալյանը համառորեն չի պարզաբանում կամ չի կարողանում դա անել այնպիսի խնդիրների մասին, որոնք բախտորոշ նշանակություն ունեն մեր պետության համար, օրինակ և առնվազն այսօրվա երկու կարևորագույն իրադարձությունների մասին՝

1 – ԱԺ ընտրություններ՝

1․1․Չնայած առկա համապատասխան հանձնարարականների ԸՕ-ում որևէ հստակություն չի իրականացվել վարչական ռեսուրսների օգտագործման խնդրի մասին քարոզչության ժամանակահատվածի համար», որի արդյունքում՝ Վարչապետն ասում է մի բան, իսկ ԿԸՀ՝ մեկ ուրիշ և հավեսով չարաշահում են։

1․2․ՉԻ հստակեցվել «հանրային պաշտոն» և «հանրային ծառայության պաշտոն» վերջույթների խառնաշփոթը «Հանրային ծառայության մասին» օրենքում, որի արդյունքում, պատգամավոր կարող է դառնալ նաև նա, ով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է ապօրինաբար, դատվածություն կամ պատգամավորական գործունեության հետ անհամատեղելի հիվանդություն ունի։

2 – Նոր Սահմանադրություն՝

2․1․ Իր գլխավորած Սահմանադրական խորհրդի կազմը հակասում է ՀՀ սահմանադրական կարգին, որի արդյունքում տեղի է ունեցել «պետության և իշխող կուսակցության» նույնացում, դրանից բխող անդառնալի հետևանքներով։

2․2․Առանց Կառավարության որոշման համապատասխան հիմնավորումներով, իրականացնում է նոր Սահմանադրության նախագծի նախապատրաստում։

Ռուբեն Թորոսյան

ՀՀ ԳԽ Նախագահության անդամ