17/04/2026

EU – Armenia

Թրամփը պարտվեց ու որոշեց գնալ փոխզիջումների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է լրացուցիչ զիջումների գնալ՝ Իրանի հետ համաձայնագիր կնքելու համար, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Թերթը նշում է, որ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին Թրամփի հայտարարությունը ցույց է տալիս, որ նա «հուսահատորեն ցանկանում է դադարեցնել պատերազմը» Իրանի դեմ։ Politico-ի տվյալներով՝ Սպիտակ տան ղեկավարը վերջերս նշել է, որ Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցումը չի ներառվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի պայմանների մեջ՝ հակամարտությունը անվանելով «մեկուսացված բախում»։ Այնուամենայնիվ, «Նեթանյահուին հարվածները դադարեցնելու համար մղելով՝ Թրամփը վերացրել է այն գործոնը, որը կարող էր խափանել Իրանի հետ համաձայնագիրը»։

«Կարծում եմ՝ նա ավելի շատ զիջումների կգնա, քանի որ իսկապես ցանկանում է դադարեցնել սա», – մեջբերում է թերթը Պարսից ծոցի երկրներից մեկի անանուն բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը։

Չնայած Իսլամաբադում Իրանի հետ ուղիղ բանակցությունների ձախողմանը, Թրամփը «կարող է ավելի հարմարվողական լինել Իրանի պահանջներից գոնե մի քանիսի նկատմամբ», հաղորդում է Politico-ն։

Մեկ օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը և Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ Նա հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, և նրանք համաձայնության են եկել, որ 10-օրյա հրադադարը ուժի մեջ կմտնի ապրիլի 17-ին։