20/04/2026

EU – Armenia

Իսրայելի ՊԲ զինվորները «uպանել են իրենց սեփական պատանդներին»․ Լեհաստանի արտաքին գործերի նախարար

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները «սպանել են իրենց սեփական պատանդներին»։

Սիկորսկին արձագանքել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի ներողությանը Իսրայելի պաշտպանության բանակի՝ Լիբանանի հարավում Հիսուս Քրիստոսի արձանը պղծած զինվորի գործողությունների համար. «Լավ է, որ նախարար Սաարը արագ ներողություն խնդրեց. կար պատճառ ներողություն խնդրելու։ Այս զինվորը պետք է պատժվի, բայց դասեր պետք է քաղվեն նաև նրանց մարզումների վերաբերյալ։ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորներն իրենք են խոստովանում ռազմական հանցագործությունները։ Նրանք սպանել են ոչ միայն պաղեստինցի քաղաքացիական անձանց, այլև իրենց սեփական պատանդներին»։

Blog Image