Գերմանիայում հատուկ նշանակության ստորաբաժանումները հատուկ գործողություն են իրականացրել Մյորս քաղաքի սիկխյան ուղղության տաճարում։ Կար կասկած, որ տաճարի ներսում զինված հանցագործ կա։
Սակայն իրականացված գործողությամբ պարզվեց, որ այնտեղ զինված հանցագործ չի եղել։ Այս մասին հայտնում է Bild պարբերականը։ Համաձայն պարբերականի տեղեկությունների, գրոհին մասնակցել ինքնաձիգներով զինված հարյուր ոստիկան։
Իրավապահ համակարգի ներկայացուցիչները կասկածել են, որ ներսում զինված հանցագործ կա, ահազանգել են Դյուսելդորֆի հատուկ նշանակության ոստիկանական ստորաբաժանմանը։ Հետո ազդակ է տրվել տագնապի վերացման մասին։
Նշենք, որ իրականացված գործողությունից առաջ՝ տաճարում զինված կոնֆիլիկտ է եղել, որին մասնակցել են մոտ 40 մարդ։ Տուժել է 11 մարդ։ Մեծ մասի մոտ արձանագրվել է գլխի տրավմաներ։ Վեճի պատճառը կապված է եղել տաճարի ֆինանսական միջոցների հետ։

Բաց մի թողեք
7 պատճառ, թե ինչու Սթարմերը չի կարողանում ազատվել Մանդելսոնի ստուգման սագայից
Օրբանի ԵՄ-ի հետ հարաբերությունները կարգավորողը կարող է դառնալ Հունգարիայի «անհաջողակ մարդը»
Սլովակիան հուլիսին կքվեարկի քաղաքական գործիչներին ցմահ վճարումները չեղարկելու վերաբերյալ հանրաքվեում