Իսպանիան, Իռլանդիան եւ Սլովենիան դիմել են Եվրամիությանը՝ պահանջելով դադարեցնել Իսրայելի հետ համագործակցությունը։ այս մասին հայտարարել է Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարեսը։
Երեք երկրները ձգտում են անցկացնելու ԵՄ մակարդակով պաշտոնական հանդիպում, որի ընթացքում կքննարկվի Իսրայելի հետ համագործակցության ապագայի հարցը՝ Մերձավոր Արեւելքում լարվածության ներկայիս փուլում։
Նախարար Ալբարեսը իրավիճակը բնութագրել է որպես չափազանց վտանգավո, նախազգուշացնելով, որ Մերձավոր Արեւելքն ու Պարսից ծոցի ավազանի երկրները բախվել են այնպիսի ճգնաժամի, որը կարելի է համարել ամենավտանգավորը՝ 90-ականների Ծոցի ճգնաժամի ժամանակներից ի վեր։


Բաց մի թողեք
Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Վորոնեժի մարզի վրա
Պուտինը ցանկանում է ՆԱՏՕ-ն հետ մղել 1997 թվականի դիրքերին Ուկրաինայում խաղաղության դիմաց․ «The Telegraph»
«Իրանը մեր հանդեպ ավելի հարգալից է, քան Թուրքիան․․․». Բաքվի արձագանքը