Եվրահանձնաժողովը մեջբերում է ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարությունը։
Օրեր առաջ՝ ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ Եվրամիությունը պետք է ընդգրկի ողջ եվրոպական աշխարհամասը, որպեսզի նրա վրա չկարողանան ազդեցություն ունենալ ոչ Ռուսաստանը, ոչ Չինաստանը, ոչ Թուրքիան։
Անկարան հարցում էր ուղարկել Բրյուսել, պարզելու համար, թե որքանով ճիշտ են ԵՀ նախագահի խոսքերը, որոնք արտահայտված են մամուլում։
Ի պատասխան էլ, ինչպես եւ կարելի է սպասել, Բրյուսելից ասել են, որ խոսքերը կոնտեքստից կտրված են ներկայացվել։ Բրյուսելից նաեւ ասել են, որ Թուրքիայի հիշատակումը կապված է վերջինիս աշխարհաքաղաքական ազդեցության եւ ամբիցիաների հետ, որոնք կապված են Արեւմտյան Բալկանների հետ։

Բաց մի թողեք
Առաջին անգամ հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ
Ստամբուլի բանտարկված քաղաքապետ. Մի՛ վարվեք Թուրքիայի հետ ինչպես Ռուսաստանի և Չինաստանի