Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Ջերմային այրվածք եռացված հեղուկով, ձախ նախաբազկի շրջանում 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճան, մոտավորապես 5% մարմնի մակերես» ախտորոշմամբ ծնողների ուղեկցությամբ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են, որ տուժածը Արարատի մարզի բնակիչ 3-ամյա Ա․ Հ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են նաև, որ երեխան նշված ջերմային այրվածքը ստացել է իր մայրիկի հայրական տանը՝ եռացված հեղուկը ձախ նախաբազկի շրջանին պատահաբար թափվելու հետևանքով։

Բաց մի թողեք
Եվրոպայում առողջապահության սպասման ժամանակը. ամենավատ երկրները
Ռուսաստանը պաշտոնապես հրաժարվեց սեքսոպաթոլոգներից
Կլիմայի փոփոխություն. Ինչպե՞ս են ջերմային ալիքները ազդում հղիությունների վրա ամբողջ Եվրոպայում