BBC-ն հաղորդում է, որ հինգ երկիր հայտարարել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի բոյկոտի մասին՝ Իսրայելի մասնակցության պատճառով։
«Չնայած 2026 թվականի մրցույթին մասնակցում է 35 երկիր, Իսպանիայի, Իռլանդիայի, Նիդերլանդների, Իսլանդիայի և Սլովենիայի հեռարձակողները հրաժարվել են մասնակցել միջոցառմանը՝ ի նշան բողոքի Իսրայելի մասնակցության դեմ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշում է BBC-ն, որոշ երկրներ բոյկոտ են հայտարարել՝ ի նշան բողոքի Գազայում Իսրայելի ռազմական գործողության, իսկ մյուսները մեղադրել են Իսրայելի կառավարությանը «ցեղասպանության» մեջ։
Ավելի վաղ հակաահաբեկչական փորձագետ Նիկոլաուս Ստոկհամերը հայտարարել էր, որ Վիեննան պատրաստվում է հյուրընկալել «Եվրատեսիլը» ահաբեկչական սպառնալիքի աճի ֆոնին։

Բաց մի թողեք
Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ. Լուսանկար
Դեկտեմբերին մտադրություն չունեմ առաջադրվելու ՀՖՖ նախագահի ընտրություններում. Արմեն Մելիքբեկյան
«Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. Լուսանկարներ