Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն։ Դպրոցը շտապօգնության կանչ է կատարել:
Աշակերտները տեղափոխվել են հիվանդանոց և նախնական զննությունից հետո վերադարձել դպրոց, մասնակցել դասերին։ Բուժզննության արդյունքում երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվել։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից։
Կարևորելով դպրոցում ուսումնական գործընթացի բնականոն և անվտանգ կազմակերպումը՝ տեղի ունեցած միջադեպը կուսումնասիրվի, և կտրվի հավելյալ տեղեկատվություն։
6 ժամ է ` ուսուցիչներն ու բնակիչները անորոշության մեջ են, չեն հասկանում պատճառը ինչն է եղել։
Միջադեպից հետո անմիջապես ոստիկանությունն ու տեսչական մարմնի աշխատողները լցվել են դպրոց , փորձում են պարզել հանգամանքները. ֆիքսենք որ ծածուկ է պահվել այս միջադեպը Առողջապահության նախարարության, ՆԳ-ի եւ ԿԳՄՍ -ի կողմից։
Այս մասին գրել է Սյուզի Բադոյանը։

Բաց մի թողեք
Կարին Տոնոյանը չի զարմացել, որովհետև այս իշխանությունից սպասում է ամեն ինչ
Իտալիան սահմանափակում է իտալերենին չտիրապետող աշակերտների թիվը և արգելում դեմքը ծածկող հագուստը դպրոցներում
Դեղագործական ոլորտը մտահոգված է ԵՄ-ում շուկա դուրս գալու կանոններով և ԱՄՆ-ի դեղամիջոցների քաղաքականության հետ հնարավոր բախմամբ