2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ու հարձակման հետևանքով ավելի քան 100 000 արցախցի բռնի տեղահանման ենթարկվեց: Եվ հայրենի բնօրրանը, տունը, ապրուստի միջոցները և աշխատանքը կորցրած արցախցիները Հայաստանում կենսական հարցերի են բախվում։
«Փաստ» օրաթերթը գրում է. Նրանցից շատերն այսօր, մեր ունեցած տեղեկություններով, ծանրագույն պայմաններում են ապրում, իսկ Հայաստանի իշխանությունները ոչ միայն ոչինչ չեն անում նրանց հոգսերը թեթևացնելու առումով, այլև ընդհակառակը՝ ամեն ինչ անում են արցախցի մեր հայրենակիցներին վնասելու համար: Մասնավորաբար, ի թիվս այլ խնդիրների, անորոշ է 2019 թվականից նրանց կուտակած կենսաթոշակային գումարների ճակատագիրը։
Օրերս կառավարությունն օրենքի նախագիծ է ներկայացրել արցախցիների կենսաթոշակայինի գումարների հետ կապված, որ պարտադիր կերպով պետք է իրենք որևէ հիմնադրամ ընտրեն 3 ամսվա ընթացքում։ Այնինչ, մինչ այդ ներկայացվում էր այնպես, որ նրանք ազատորեն կարող են հիմնադրամ ընտրել կամ էլ իրենց գումարները հետ ստանալ, քանի որ դրանք Արցախում ստեղծված արժեքներից ձևավորված միջոցներ են։ Եվ, ըստ էության, Հայաստանի կառավարությունը գոնե այս գումարների դեպքում որևէ վաստակ չունի։ Ընդ որում, արցախցիների՝ գումարները հետ ստանալուն դեմ չեն արտահայտվել ո՛չ ԿԲ-ն, ո՛չ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, ո՛չ էլ կենսաթոշակային հիմնադրամները, որտեղ այդ գումարները դրվել են։ Բայց կառավարությունը հանկարծ որոշեց գնալ այլ ճանապարհով, որով, ինչպես իրավաբաններն են բնորոշում, կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները։
Մյուս կողմից էլ Արցախի մի քանի համայնքապետերի նկատմամբ քրեական վարույթներ են նախաձեռնվել, երբ խոսքը վերաբերում է տուգանքից խուսափելու նպատակով արագ կերպով մեքենաների անվանափոխությանը և Հայաստանի համարներով մեքենաներ դարձնելուն։ Այս գործերի համատեքստում էլ հիմա փորձ է կատարվում ներկայացնել, թե նրանք թալանում են Արցախի գույքը։ Ընդ որում, ուշագրավ է, որ վարույթներ են նախաձեռնվում հատկապես այն համայն ք ա պ ե տ ե րի նկատ մամբ, ով ք ե ր «հանդգնել» են մասնակցել Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը: Զուգահեռ իշխանությունները փորձում են կեղծիքի միջոցով թիրախավորել արցախցիներին։ Օրինակ՝ օրերս Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ էր սարքել, որտեղ արցախցի տղամարդկանց՝ կոշիկի մասին խոսակցությունը ներկայացվում էր որպես «Հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժման հավաքներին մասնակցելու համար գումարներ բաժանելու հիմք։
Բայց ոչ միայն Արցախի, այլև շատ այլ տարաքծների բարբառով «վըննաման» ուղղակի նշանակում է ոտնաման՝ կոշիկ: Ու կա՛մ կատարյալ տգետ պետք է լինել դա չիմանալու համար, կա՛մ պարզապես նման ակնհայտ կեղծիքը հանրայնացնելու հստակ դիտավորություն ունենալ։ Այլ տարբերակ չկա: Իհարկե, բարձրացված աղմուկից հետո Հանրայինը ստիպված էր ներողություն խնդրել խայտառակ ռեպորտաժի համար։ Բայց քարոզչական սուտն արդեն տարածվել էր, ու սև գործն արված էր։ Ավելին, հատուկ ուշադրության է արժանի, որ քպական պատգամավորները մեծ թափով լծվել էին այդ կեղծիքը տարածելու գործին։ Այս իրողությունները մի քանի եզրակացություն անելու տեղիք են տալիս։
Նախ՝ ՀՀ իշխանություններն, ըստ տրամաբանության, պետք է բոլոր ուժերով ձեռնամուխ լինեին արցախցիների համար ստեղծված խնդիրների լուծմանը, սակայն դրա փոխարեն նոր խնդիրների առաջ են նրանց կանգնեցնում։ Այսինքն, ՀՀ իշխանությունները շարունակում են այն գործը, ինչն իրականացրել է Ադրբեջանը արցախցիների նկատմամբ: Երկրորդ եզրակացությունն այն է, որ փորձ է կատարվում արցախցիների աչքը վախեցնել, որ նրանք հանկարծ ընդդիմադիր հավաքներին չմասնակցեն, բողոքի գործողություններ չանեն, առավել ևս՝ չմիանան «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» ընդդիմադիր շարժմանը։ Երրորդ եզրակացությունն այն է, որ հատկապես «գումարային» պատմությամբ իշխանությունները ձգտում են վարկաբեկել ընդդիմադիր շարժումը։ Եվ վերջապես չորրորդ եզրակացությունը վերաբերում է արցախցիներին վարկաբեկելուն։ Սա նորություն չէ, այս իշխանությունները միշտ էլ արշավ են իրականացրել Արցախի ու արցախցիների դեմ, փորձել սեպ խրել հայաստանցիների ու արցախցիների միջև:
Հիմա նրանք շարունակում են այդ քաղաքականությունը: Ի վերջո, հասկանալի է. գիտակցելով, որ իրենց մեղքով են արցախցիները տնավեր եղել, ՀՀ իշխանությունները կոնկրետ վախեր ունեն արցախցիների համախմբման ու նրանց կողմից պահանջներ ներկայացնելու հետ կապված։ Ու իշխող ուժը ջանքեր է գործադրում, որ այնպիսի պայմաններ ու հանրային ընկալում ստեղծվի, որպեսզի այդպիսի սցենարը բացառվի։
Բաց մի թողեք
«Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում․ Լուսանկարներ
Թուրքական հովանոց չի լինում, այն յաթաղան է․ Աբովյան
Ինչ կապ ունի Աննա Հակոբյանի ազգականը Սարիկ Մինասյանի ու Կարեն Սարուխանյանի միջեւ ծեծկռտուքի հետ. Լուսանկար