Եվրոպայում ներկայումս հաստատված անոմալ շոգը պայմանավորված է հանածո էներգակիրների օգտագործմամբ։
Այս մասին հայտարարել է ՄԱԿ բարձրաստիճան ներկայացուցիչներից Սայմոն Սթիլը։
«Անոմալ շոգի գլխավոր մեղավորը հանածո վառելիքի այրումից կախվածությունն է՝ նավթից, գազից։ Մեղքի իր բաժինն ունեն նաեւ անտառահատումները»,- ասել է Սայմոն Սթիլը։
Վերջինս ընդգծել է, որ ներկայիս սաստիկ շոգ եղանակը հիշեցնում է կլիմայական ճգնաժամի հետեւանքների մասին։
Հիշեցնենք, որ խիստ շոգ եղանակ է հաստատվել Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում։ Այստեղ սնդիկի սյունը +30 աստիճանից բարձր է, ըստ Ցելսիուսի սանդղակի, եւ հասնում է մինչեւ 35, 37 կամ 39 աստիճանների։

Բաց մի թողեք
«Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ». Գրիգորի Գաբրիելյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»… մոտ չորս ամիս անց. Լուսանկարներ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին. Լուսանկար
Երգիչ Վիգեն Հովսեփյանը և բժշկուհի Շաքե Հմայակյանը ամուսնալուծվել են. Լուսանկարներ