ԱՄՆ-ի ու Իրանի բանակցային թիմերը պայմանավորվել են հրադադարը 60 օրով երկարաձգելու և միջուկային բանակցությունների շրջանակների շուրջ և սպասում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաստատմանը՝ հայտնում է Axios-ը:
Պարբերականը գրել է, որ Սպիտակ տան ղեկավարը միջնորդներին խնդրել է մի քանի օր մտածել նախքան վերջնական որոշում կայացնելը:
Նշվում է, որ ձեռք բերված համաձայնությունը ենթադրում է Հորմուզի նեղուցի բացում, և Իրանը պետք է ականազերծի նեղուցը 30 օրվա ընթացքում, իսկ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Իրանի ծովային շրջափակումը:
Վաշինգտոնը նաև պարտավորվում է վերանայել Իրանի դեմ սահմանափակումները և քննարկել ակտիվների ապասառեցումը:
Ըստ Axios-ի՝ Իրանն էլ պարտավորվում է բանակցություններ վարել միջուկային խնդրի և ուրանի իր պաշարներից հրաժարվելու մասին:
Իրանից դեռևս պաշտոնական հայտարարություն չի եղել։

Բաց մի թողեք
Թրամփն ԱՄՆ-ի ամենացածր վարկանիշով նախագահն է․ հարցում
Հունաստանը բողոքի ակցիա կանցկացնի Կիևի դեմ՝ ծովային անօդաչու սարքի պատճառով
Կարո՞ղ է Մոլդովան միանալ ԵՄ-ին՝ Ռումինիայի հետ միավորվելով