31/05/2026

EU – Armenia

Կառուցում ենք նոր որակի պետություն. Փաշինյան

Նախընտրական քարոզարշավը մրցարշավ է, կրքեր են, բանավեճեր են, բայց շատ կարևոր է կենտրոնանալ այդ ամենի հիմքում գտնվող բովանդակության վրա:

Այս մասին Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իրենց ասելիքի հիմքում նոր որակի պետություն կառուցելն է:

Նախընտրական քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները քարոզարշավ են իրականացնում Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում:

Քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը նշել է, որ այն սպառազինությունը, որը Հանրապետության հրապարակում ցուցադրվել է մայիսի 28-ին, ցուցադրվելու է նաև այլ տեղում հունիսի 4-ին:

«Միլիարդավոր դոլարների արժողության մեր սպառազինության զգալի հատվածը արտադրված է ՀՀ-ում»,- հավելել է վարչապետը: