Ռուսաստանը չի դիտարկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան շնորհավորանքը որպես Մոսկվայի դիրքորոշման հնարավոր մեղմացման նշան՝ Երևանի արտաքին քաղաքականության վերաբերյալ, հաղորդում է «Կոմերսանտը»՝ հղում անելով Ռուսաստանի կառավարության աղբյուրին։
Թերթի աղբյուրի խոսքով՝ Պուտինի՝ Փաշինյանին ուղղված հեռախոսազանգը չի վկայում Ռուսաստանի դիրքորոշման վերանայման մասին՝ կապված Հայաստանի ապագա արտաքին քաղաքականության ուղղության հետ։
Աղբյուրը ընդգծել է, որ Մոսկվան դեռևս հիմնարար է համարում երկրի արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխության հարցը և չի հրաժարվում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը ազգային հանրաքվեի դնելու պահանջից։

Բաց մի թողեք
TRIPP-ին իր անունը տված նախագահը կհեռանա պաշտոնից և նախագծի թափը կարող է նույնքան արագ մարել
Պուտինն իր հերթին շատ ավելի դժվար հարցեր կունենա
Ալիևը Փաշինյանի հետ հանդիպելուց հետո է միայն բանակցել Էրդողանի հետ