Ռուսաստանը ձգտում է վնասել Հայաստանի տնտեսությանը և ազդել խորհրդարանական ընտրությունների արդյունքի վրա, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիփերը։
«Ժամանակը, ակնհայտորեն, պատահական չէ։ Ռուսաստանը ձգտում է վնասել Հայաստանի տնտեսությանը և ազդել խորհրդարանական ընտրությունների արդյունքի վրա… Մենք աջակցում ենք Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականությանը, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտությունների, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահությունը խաթարելու փորձերի դեմ», – ասել է Հիփերը։
Նա հավելել է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին նման ճնշումներին դիմակայելու հարցում։
Հիփերի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ղեկավարները կոչ են արել Հայաստանին անցկացնել հանրաքվե՝ ԵՄ-ին միանալու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու վերաբերյալ։

Բաց մի թողեք
Իրանն ու ԱՄՆ-ն մոտ են խաղաղության պայմանագիր կնքելուն
Ավելի քան 3 ամիս․ ե՞րբ են վերջապես թաղելու Ալի Խամենիին
Մինչ ոստիկանությունը պայքարում է Հյուսիսային Իռլանդիայում միգրանտների ապստամբության դեմ, ուշադրությունը կենտրոնանում է Իռլանդիայի սահմանի բացման վրա