«Այո, ես այն մարդն եմ, որ ասել եմ՝ «Արցախը Հայաստան է և վերջ». ասել եմ, քանի որ այդ գաղափարով 30 տարի մեզ սնուցել են»:
Այս մասին Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում նախընտրական քարոզարշավի շրջանակում իր խոսքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես ասել եմ՝ մենք իրավունք չունենք այս արյունահոսող վերքը սերնդեսերունդ փոխանցելու, մենք պետք է խաղաղություն փոխանցենք մեր երեխեքին։ Այո, ես համարձակություն եմ վերցրել ասելու, որ մենք սխալ ճանապարհով ենք գնում, չպետք է շարունակենք ղարաբաղյան շարժումը ու դրա արդյունքում մենք այսօր անկախ ենք, քան երբևէ, պետություն ենք, քան երբևէ»,- շեշտել է նա։
Փաշինյանի խոսքով՝ եթե շարունակվի ղարաբաղյան շարժումը, լինելու են մանր ու մեծ պատերազմներ, լինելու են շարունակական զոհեր, իսկ վերջում լինելու է Հայաստանի պետականության կորուստ. «Այդ գայթակղությունից ես ազատել եմ Հայաստանը ու դա համարում եմ իմ մեծագույն ծառայությունը Հայաստանի առաջ»:
«Արևմտյան Ադրբեջան»-ի վերաբերյալ հռետորաբանությունը չի տեղավորվում խաղաղության օրակարգում, և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»-ը մենք դիտարկում ենք որպես ուղղակի սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանը»:
Այս մասին հունիսի 2-ին Հանրային հեռուստատեսությամբ ընթացող նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել է ՔՊ կուսակցության պատգամավորի թեկնածու, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը. «Երկրների միջև դեռևս կան չլուծված հարցեր»։
Արտգործնախարարը մի քանի անգամ հերքել է Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների բնակեցման նախապատրաստման մասին պնդումները։ Ըստ նրա՝ միջազգային կազմակերպությունները Խորհրդային Հայաստանից ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին հեռացած ադրբեջանցիներին փախստականներ չեն ճանաչել. «Երբ բարձրացնում են հայերի Ղարաբաղ վերադարձի հարցը, ճանապարհ են բացում նրա համար, որ հակառակ կողմից հայելային կապ առաջանա»։

Բաց մի թողեք
Քննարկվել են վիզաների ազատականացման գործընթացին աջակցող նոր ծրագրի շրջանակում նախատեսվող աշխատանքները. Տեսանյութ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ․ ի՞նչ են քննարկել
ԵՄ-ն 2.2 մլն եվրո կներդնի՝ մոտեցնելու ՀՀ քաղաքացիներին առանց վիզայի Եվրոպա ճանապարհորդելու հնարավորությանը