ԱՄՆ վարչակազմը աշխատում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ մտցնելու մասին օրինագծի վրա, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Ռուբիոյի խոսքով՝ ձևակերպումը վերջնական փուլում է։ Նա նշել է, որ պատժամիջոցների ճնշման քաղաքականությունը շարունակվում է չնայած ռուսական նավթի վաճառքի արտոնագրի տրամադրմանը։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը խոսել էր Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորության մասին։ Նա ասել էր, որ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը էական պատժամիջոցներ չի կիրառել Մոսկվայի դեմ։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հակառուսական պատժամիջոցներից ազատել էր 11 անձի և երկու տանկերի։

Բաց մի թողեք
«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին աստղ Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում. Լուսանկար
Լեհաստանում ուկրաինացիների նկատմամբ հարձակումները աճել են, ցույց են տալիս ոստիկանության տվյալները
Շախմատի լեգենդ Յուդիտ Պոլգարը մերժում է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը. Լուսանկար