«Ռեկորդային արդյունք է գրանցվել 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին զբոսաշրջային հոսքերի մասով»։
Այս մասին տեղեկացնում են Զբոսաշրջության կոմիտեից՝ նշելով, որ Հայաստան է այցելել 825 հազար 384 զբոսաշրջիկ՝ ապահովելով 19,3% աճ 2025 թվականի նույն ժամանակահատվածի զբոսաշրջային այցելությունների համեմատ։
Այս ցուցանիշը վկայում է Հայաստանի նկատմամբ աճող հետաքրքրության և երկրի զբոսաշրջային գրավչության շարունակական բարձրացման մասին։
«Նոր ուղիղ չվերթերի գործարկումը, ինչպես նաև միջազգային շուկաներում իրականացվող ակտիվ և նպատակային մարքեթինգային արշավները նպաստում են Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը և երկրի դիրքավորմանը որպես հետաքրքիր ու գրավիչ զբոսաշրջային ուղղություն»,- ասվում է հաղորդագրությունում։

Բաց մի թողեք
«Երևան» երկաթուղային կայարանում բացվել է Tour Expo 2026 ցուցահանդեսը. Լուսանկարներ
ԱՄՆ–ն համոզել է Հայաստանին․ ուշագրավ մանրամասներ
Ի՞նչ է պատմում «Cipriani»-ի սեփականատիրոջ այցը Երևան. Լուսանկար