Լոռի մարդը վրդովված պատմում է, որ վարչական ռեսուրս են կիրառում՝ տառացիորեն տնետուն ընկած մարդկանց պարտադրում են, որ այսօր գան Երեւան՝ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մասնակցելու։
Ընդ որում, ոչ միայն պետական ու համայնքային հիմնարկների աշխատողներին են պարտադրում, այլ նաեւ նրանց ընտանիքների անդամներին։ Մեզ զանգահարած մարդն ասում էր․ «Ես հասկացա, թե ոնց են 1915 թվին թուրք ենիչերները հայերին քշել դեպի Դեր Զոր․․․ո՞վ կպատկերացներ, որ հայի իշխանությունը հայ մարդուն սենց պարտադրանքով կտանի ինչ որ հանրահավաքի։ Ես Նիկոլ չեմ ընտրելու, հազար հանրահավաք էլ անի, հազար համայնքապետ էլ խնդրի, ինչի՞ են ստիպում՝ ընտանիքս առնեմ հասնեմ Երեւան։ Որ կեղծիքներ անելու հող նախապատրաստե՞ն, թե՝ տեսեք, եթե էսքան մարդ մասնակցում է ՔՊ-ի հանրահավաքին, ուրեմն էդքան էլ ընտրող ունի»։

Բաց մի թողեք
Ի՞նչ աշխատանքներ է սկսել Թուրքիան Հայաստանի հետ սահմանին. Լուսանկար
Այն, ինչ կատարվում է այս պահին Armat Media-ի խմբագրությունում` ազատ խոսքի դեմ արշավ է. Լուսանկար
ԱՆԻՖ-ի գործն ինչ եղավ․ Երբ եք սկսելու 2018-ից հետո տեղի ունեցած կոռուպցիոն հանցանքների բացահայտումները