Երեկ՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 45–ամյա Վահագն Գրիգորյանը իր վարած «ՎԱԶ 217030» մակնիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհ-Սևանի փողոցների խաչմերուկում ընկել է վնասված դիտահորի մեջ, ապա առաջ ընթացել, ինչից հետո ավտոմեքենայում հդեհ է բռնկվել:
Այդ մասին դեպքի վայր ժամանած հրշեջներին ու պարեկներին տեղեկացրել է Վ. Գրիգորյանը:
Ահազանգով դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչև հրշեջների ժամանումը՝ առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները:
Ժամանած հրշեջները կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ:
Վթար-հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդը հայտնել է, որ ինքը պատրաստվում է վնասված դիտահորի պատճառով նյութական վնասի փոխհատուցում ստանալու համար դիմել կամ Երևանի քաղքապետարան, կամ եթե փոխհատուցում չտրվի, դատական կագով լուծի խնդիրը:
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել