10/06/2026

EU – Armenia

Խոշոր վթար՝ Արարատում, անչափահաս ուղևորներ են տեղափոխվել հիվանդանոց. Լուսանկար

Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 02:50-ի սահմաններում Արալեզ գյուղի բնակիչ 16-ամյա Գոռ Գ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Արալեզ գյուղի Խանջյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել ճամփեզրի գազատար խողովակի հենասյուներին և կողաշրջված հայտնվել բետոնե ջրատարում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գոռ Գ.-ն, նրա համագյուղացիներ 16-ամյա Գարիկ Կ.-ն, 16-ամյա Նարեկ Ծ.-ն տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Blog Image