Հունիսի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 12։45-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 55-ամյա Սարգիս Ա․-ն, իր վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ջրատար փոսում։
Վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Բաց մի թողեք
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Զգացվել է նաև Հայաստանում․ երկրաշարժ Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք
Փաշինյանի դեմ բողոքը նույնիսկ վարույթ չընդունեցին