Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում բախվել են «Toyota Camry» և «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ու Գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկները։
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել