26/12/2024

Երևան-Գյումրի ճանապարհին «Նիսսան»-ը մխրճվել է առևտրի տաղավարի մեջ և վրաերթի ենթարկել օտարերկրացու

Այսօր՝ հունիսի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 19:50-ի սահմաններում Արագածոտնի 67-ամյա Դավիթ Բ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Աշտարակի նախկին, այժմ՝ չգործող «Գայի պոստի» հարևանությամբ, մխրճվել է առևտրի տաղավարին մեջ, անցել այնտեղով և վրաերթի ենթարկել հետիոտնի։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի ինքնությունը։

«Nissan»-ը Աշտարակի «Գայի պոստի» մոտ վրաերթի է ենթարկել օտարերկրյա հետիոտնի. վերջինը տեղում մաhացել է