Սյունիք՝ Փաշինյանի այցից առաջ անվտանգության ծառայությունները մեծ ռեյդ են արել` մարզը մաղել: Փաշինյանը ժամանել է Երեւան-Կապան չվերթով, շրջել է մեծաթիվ «ախրանայով», եղել գրեթե բոլոր համայնքներում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Սակայն Սյունիքի համայնքապետերից միայն Գորիսի ղեկավար, երբեմնի ընդդիմադիր Առուշ Առուշանյանն է դիմավորել նրան, ջերմագին ողջունել։ Մյուս 2 ոչ ՔՊ-ական համայնքապետերը՝ Քաջարանի ղեկավար Մանվել Փարամազյանը եւ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը, բացակայել են:
Փաշինյանը Կապանում փակ ժողով է անցկացրել ՔՊ-ականների հետ, որոնց մեծ մասը Երեւանից է գնացել: Ասել է, որ պետք է այսուհետ ավելի միասնական լինեն, այս պահից պատրաստվեն հերթական ընտրություններին, բարձրացնեն ՔՊ-ի վարկանիշը: Հանգստացրել է, թե ինչ շարժում էլ լինի, արտահերթի չեն գնալու: Խոսել է նաեւ սահմանազատման, խաղաղության խաչմերուկի մասին։ Նա շաբաթ օրը գիշերել է «Արմենիա» հյուրանոցում, կիրակի՝ Հալիձորի «Հարսնաձոր» համալիրում։






Բաց մի թողեք
Ովքեր էին ներկա Հովհաննավանքի շինծու պատարագին․ Տեսանյութ
Նրանք ուզում են գողանալ հոգևորների հոգին՝ տաճարը դարձնելով աշխարհիկ կլուբ
Որքան շատանում են վարույթները, այնքան ավելի վատ են աշխատում քննիչները