Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հուլիսի 7-ին որոշել է մարզպետի աշխատակազմի աշխատողներին պարգևատրել։
Որոշման մեջ նշված է․ «2026 թվականի հունիս ամսվա ընթացքում հատուկ առաջադրանքները և աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար Հայաստանի հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աշխատողներին պարգևատրել՝ համաձայն հավելվածի»։
Որոշման հավելվածը, ուր պետք է տեղեկատվություն լինի պարգևատրվածների թվի, պարգևատրման գումարների մասին, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ինտերնետային կայքում տեղադրված չէ։ Մարզպետի աշխատակազմի անմիջական ենթակայության ներքո միայն մարզի գյուղական բուժհիմնարկներն են, աշխատակազմի աշխատակիցներն ի՞նչ հատուկ առաջադրանքներ են կատարել, որ համեմատաբար բարձր աշխատավարձերից զատ, պետբյուջեից պարբերաբար ճոխ պարգևավճարներ են ստանում։

Բաց մի թողեք
Գևորգ Փարսյանը 3-րդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար
Թուրք-ադրբեջանական լարում ու բողոքի ցույցեր. Ալիևն արգելել է դպրոցներում հիջաբ կրել, աշակերտները հեռացվել են
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ Գալստյան