Իջևան համայնքի Վազաշեն գյուղի տարածքում վաղուց տեղադրված են ճանապարհային ցուցանակներ, որոնց վրա «Իջևան» քաղաքի անգլերեն անվանումը տառասխալով է գրված։
Այդ 2 ցուցանակները մոտ 20 տարի տեղադրված են Իջևան-Բերդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Վազաշենի հատվածում, երկու տասնյամյակում հարյուրավոր պաշտոնյաներ են անցել ճանապարհի այդ հատվածով, սակայն տառասխալով ցուցանակները չեն նկատել եւ չեն ուղղում։ Idjevan-ի փոխարեն պետք է գրվի Ijevan։ Սխալ գրությունը ռուսերենից փոխառության հետեւանք է։


Բաց մի թողեք
Ի՞նչ սովորեցրեց մեզ Շաքիում տեղի ունեցածը
Իրանի նախագահ Փեզեշքիանի կոշտ ելույթը Երևանում
COP17-ը՝ առանց առաջնորդների՞