«Սիրելի կանայք ուզում եմ տեղեկացնել, որ այս տարի առաջին անգամ մարտի 8-ին հասարակական տրանսպորտով, մասնավորապես մետրոպոլիտենով, համայնքային «ՄԱՆ», «Ժոնգ-Տոնգ», Գազել սիթի ավտոբուսներով և տրոլեյբուսներով եթևեկող կանանցից և աղջիկներից ուղեվարձի գումար չի գանձվելու»:
Այս մասին այսօր Երևանի քաղաքապետրանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյնաը:
«Ուզում եմ նշել նաև որ կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ին և հաջորդող միամսյակի ընթացքում այս տարի ևս Երևանի քաղաքապետարանը որոշակի նախաձեռնություններով հանդես կգա, մասնավորապես, Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կառույցների շուրջ 15 հազար կին գործընկերներին կտրամադրվեն մշակությաին տարատեսակ միջցառումների տոմսեր»,- նշեց նա:
Ավինյանը նաև հավելեց՝ պատերազմի մասնակից, զոհված, հաշմանդամություն ձեռք բերած անհետ կորած, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված ընտանիքների կանանց կտրամադրվի 1000-ից ավել տոմս Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք «Գայանե» բալետին ներկա գտնվելու համար:






Բաց մի թողեք
10 տարի շահագործել է անձին, հավանոց սարքել նրա տունը, յուրացրել հաշմանդամության թոշակը. նախաքննության ավարտ
Ավինյանն ով ա, ում շունն ա՝ ՀՀ քաղաքացին Երևանի քաղաքապետին․ Տեսանյութ
Ժողովուրդը մի խոսք ունի՝ «Կուշտը սովածին մանր է բրդում»: Արցախցիներիս այս վիճակի մասին է ասված