23/10/2024

Պետական գնումների գործընթացում հանրային հսկողության իրավունք ունեն 4 «բժիշկ»

«Կոռուպցիոն ռիսկեր պարունակող ամենաթիրախային ոլորտը՝ պետգնումները, գրեթե ամենօրյա լուսաբանման ռեժիմում են` ընթերցողին «ավետելով» հերթական գնման հավանական իրավախախտումը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Այս պայմաններում իշխանությունը երկրի հարյուրավոր ՀԿ-ներից եւ ԶԼՄ-ներց ընտրել է մեկ առողջապահական ուղղվածության ՀԿ (տե՛ս լուսանկարը), որի չորս անդամը պետք է հսկողություն իրականացնեն միլիարդավոր դրամների գնումների նկատմամբ։

Սա նշանակում է, որ մեկ կազմակերպություն, առանց մրցակցության, ահռելի վերահսկողական պատասխանատվության տակ է: Իսկ մենաշնորհը միայն բիզնեսում չէ, որ վատ հետեւանքներ ունի. այն մերժելի է ամենուր»: