Դատարանը Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի խափանման միջոցները փոփոխեց: Սահմանեց վարչական հսկողություն, գրավ և բացակայելու արգելք խափանման միջոցների համակցություն:
Նա մեղադրվում էր ինքակամ կառույցները չքանդելու համար կաշառք վերցնելու, շենքերի բարեկարգման համար հատկացվող գումարների յուրացման եւ փաստաթղթերի կեղծման համար։ Վարույթը հարուցվել է 2024 թվականին, նրան կալանավորել էին, ապա գրավով բաց թողել, հետո նորից կալանավորել, իսկ վերջում արդեն տնային կալանքի տակ էր։






Բաց մի թողեք
Գորիսում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Զինված միջադեպ Գորիսում. նռնակի պայթյունի հետևանքով սպանվել են Առուշանյանի վարորդն ու ևս մեկ երիտասարդ
Հայաստանում Տելեգրամով կեղծ օղի են վաճառել ու բռնվել