Հունիսի 10-ին, ժամը 04:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ տրոլեյբուսի պարկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Renault» (վարորդ՝ Վ. Մ., ծնված 1987 թ․) և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև բախվել են կայանած մեկ այլ «Renault» մակնիշի ավտոմեքենայի. կայանած «Renault» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է:
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազաբալոնների փականները, «Renault» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել արգելափակված վարորդին և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։







Բաց մի թողեք
Մարգարայի անցակետը պատրաստ է շահագործման․ պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ այցելել են անտեղ
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը․ Լուսանկար
«Բարսելոնան» 3։0 հաշվով հաղթել է «Օվյեդոյին». «Ռոման» ու «Միլանը» չպարզեցին հաղթողին. Լուսանկարներ