Հայ գործարար, լոնդոնաբնակ միլիարդատեր Վաչե Մանուկյանը դիտարկում է անգլիական «Էվերթոնը» գնելու հնարավորությունը, հայտնել է The Independent-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ գործարարն ակումբի ներկայիս սեփականատեր Ֆարհադ Մոշիրիին 400 միլիոն ֆունտ ստեռլինգի առաջարկ է արել։ Մանուկյանի առաջարկը լավ է ընդունվել ակումբի ղեկավարության կողմից, ովքեր վստահ են նրա՝ որպես «Էվերթոնի» նոր սեփականատեր դառնալու հետ կապված։
Մանուկյանը պատրաստ է արագ ներգրավվել մերսիսայդյան ակումբի գործերին, եթե իր առաջարկն ընդունվի։ Ենթադրվում է նաև, որ նա ցանկանում է գործարքն ավարտին հասցնել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։
Մանուկյանը «Էվերթոնի» նվիրված երկրպագու է և ցանկանում է լուծել ակումբի ֆինանսական խնդիրները։ Գործարարի ծրագիրը ներառում է գործառնական կանխիկ գումարի տրամադրում ու կայուն երկարաժամկետ ռազմավարության մշակում։
2023/24 մրցաշրջանում «Թոֆիները» Անգլիայի Պրեմիեր լիգայի աղյուսակում գրավել էին 15-րդ տեղը։







Բաց մի թողեք
ԵՄ-ն 2027 թվականից ամբողջությամբ կարգելի ռուսական բնական գազի մատակարարումները
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 946 միլիարդ 460 միլիոն դրամ
ԵՄ-ի արդյունաբերական քաղաքականությունը լիովին տարածվում է Չինաստանի վրա