Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկը ագրեսիա է դրսևորել ուղեկցորդուհիների նկատմամբ և թռիչքի ժամանակ փորձել բացել ինքնաթիռի դուռը։
Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
«Դոմոդեդովո օդանավակայանում ՌԴ ՆԳՆ հերթապահ վարչությունը հաղորդագրություն է ստացել Երևան-Մոսկվա չվերթի ուղևորի ոչ պատշաճ պահվածքի մասին։
Ավիաընկերության աշխատակիցները և ուղևորները հրել են տղամարդուն դռան մոտից, կապել ձեռքերը։ Օդանավի հրամանատարը արձանագրություն է կազմել օդանավում հասարակական կարգի և վարքագծի կանոնների խախտման մասին»,- ասել է նա։
Տղամարդը տեղափոխվել է Դոմոդեդովոյի ՆԳՆ հերթապահ կետ՝ հետագա հետաքննության համար։ Ոստիկանությունը նրան առաջարկել է սթափության զննում անցնել, ինչից հրաժարվել է։
Վերջինս ենթարկվել է վարչական պատասխանատվության, դատապարտվել է յոթ օրյա վարչական կալանքի՝ Ռուսաստանից արտաքսմամբ։






Բաց մի թողեք
Շատինով անցնող մայր ջրատարի կարգավորման փականները բնակիչները փակ են պահում, արգելում աշխատանքներ կատարել
Ավտոկռունկը շինարարական աշխատանքեր իրականացնելիս կողաշրջվել է․ կա զոհ
Դիլիջանի 2-րդ ոլորանում ձյուն մաքրող ավտոմեքենան կողաշրջվել է. Լուսանկար