«Նախկին գլխավոր դատախազ Բորիս Արշալույսի Նազարյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարության դեմ՝ պահանջելով ճանաչել իր՝ «ՍՏԱՌ» մոդելի 9 մմ տրամաչափի զենքը սեփականության իրավունքով պահելու եւ կրելու իրավունքը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայցը վերաբերում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված փաստաթղթերի ներկայացման ընթացակարգին։
Նազարյանը պնդում է, որ իր կողմից անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացվել են, եւ պահանջում է ճանաչել իր եւ ՆԳՆ-ի միջեւ գոյություն ունեցող իրավահարաբերությունը՝ նշված զենքը անժամկետ, առանց մալելու իրավունքով պահելու եւ կրելու մասով։
Հետաքրքիր է, որ Նազարյանը տարիներ առաջ քաղաքական դաշտում հայտնվել էր ՔՊ-ի կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցության կազմած «ՄԵՆՔ» դաշինքի ցուցակով՝ 2018-ին առաջադրվելով որպես պատգամավորի թեկնածու»։







Բաց մի թողեք
Ի՞նչ ասել է «բոլորին դեմ», սա է մեր եղած քաղաքական դաշտում առկա ներկապնակը
Ինչո՞ւ ՔՊ-ն «մերժեց» Հայկ Սարգսյանին․ Մանրամասներ
Արուսիկ Ջուլհակյանը թաքցնում է փաստերը, իսկ ընկերուհին՝ ԿԿՀ նախագահը, չի նկատում