Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուղղությամբ աշխատանքներն ավելի շոշափելի են դառնում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Դատախազությունը բաց մրցույթ է հայտարարել ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների (http://www.prosecutor.am/am/mn/7823/) թեկնածությունների ցուցակերի համալրման նպատակով: Շատ եմ կարևորում հատկապես քաղաքացիական իրավունքի մասնագիտացումն ունեցողների մասնակցությունն այս մրցույթներին:

Spread the love