Քանի որ թեման ակտուալ է, ներկայացնեմ մի քանի պատմական փաստ։ Նախորդ գրառումս բացելով նշեմ, որ տարածաշրջան ԱՄՆ նախագահներից այցելել է միայն Ջորջ Բուշ կրտսերը՝ Վրաստան։
Իսկ ԱՄՆ փոխնախագահներից տարածաշրջան այցելել է միայն Մայք Փենսը՝ Դոնալդ Թրամփի առաջին նախագահության շրջանում, էլի Վրաստան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Հատկանշական է նաև, որ փետրվարին Հարավային Կովկասի որևէ երկրում ԱՄՆ-ն դեսպան չի ունենալու: Բոլոր երեք երկրում էլ դեսպանները դեռ նշանակված չեն լինելու, ամենատարբեր պատճառներով: Սա նույնպես աննախադեպ բան է:
Ի դեպ, այս պահի իմ տեղեկություներով ամերիկացի պաշտոնյան դեռևս չի պլանավորել այցելել տարածաշրջանային այլ պետություններ և սահմանափակվելու է միայն Երևան այցով»,- գրել է նա:
Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների, փետրվարին Հայաստան է այցելելու ԱՄՆ փոխնախագահ Դի Ջեյ Վենսը։ ԱԳՆ–ից ոչ հերքել, ոչ էլ հաստատել են այս տեղեկությունը՝ նշելով, որ իրենց այցերի մասին կտեղեկացնեն։






Բաց մի թողեք
ՔՊ հանգուցյալ պատգամավորի կինը՝ ԱԺ պատգամավորի թեկնածու է․ Լուսանկար
Ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում, բեռնատարը դեպքի վայրից դիմել է փախուստի․ Լուսանկար
Վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 3 անչափահաս քույրերի․ Լուսանկար