28/12/2025

Անօրենի վերջը. ուղղված է իրավապահ համակարգի ղեկավարներին և դատավորներին

Վերջապես այսօր ԱԺ-ում քաղաքական հետապնդումների և բանտարկյալների թեմայով լսումներ էին։ Սրա առնչությամբ հետևյալ ուղերձն եմ հանրայնացնում․ անվանել եմ՝ Անօրենի վերջը։ Ուղղված է իրավապահ համակարգի ղեկավարներին և դատավորներին։

Վենեսուելայում Լեոպոլդո Լոպես անունով մի հայտնի քաղաքական գործիչ, տնտսագետ և սոցիոլոգ կա։ 2014 փետրվարին Վենեսուելայում ցույցեր էին, իսկ Լոպեսը առաջնորդներից մեկն էր, նրան այդ նույն ամսում ձերբակալում են մի շարք մեղադրանքներով, այդ թվում բռնության կոչեր և տեռորիզմ։ Դե իհարկե, իբր թե մարդու իրավունքներով զբաղվող իբր թե կառույցները ասում էին որ սա քաղաքական հետապնդում է և նա քաղաքական բանտարկյալ է։

Երկրի ավտորիտար նախագահ Մադուռոյի ցուցմամբ Լոպեսին տարիներ շարունակ պահում են բանտարկված՝ մեկ քրեակատարողական հիմնարկներում, մեկ իր տանը, մինչև որ 2020 թ-ին փախչում է Վենեսուելայից։

Հետաքրքիր զուգադիպությամբ այս ընթացքի Վենեսուելայի գլխավոր դատախազը նույնպես կին էր, նրա անունն է Լուիզա Օրտեգա Դիաս։ Լոպեսի համար մի շարք շինծու մեղադրանքներով կալանքի որոշում կայացրած դատավորը նույնպես կին էր, անունն էր՝ Ռալենիս Տովառ։

Իսկ ուր են այս մարդիկ հիմա․ Լոպեսին կալանավորման տանելուց հետո ընդամենը երեք տարի անց բոլորը փախել են երկրից՝ փրկելու իրենց կյանքը։ Փախել են, որովհետև դիկտատորը իր գործիքներին պարբերաբար թարմացնում է և նրանց օգտագործման ժամկետն ավարտվել էր։

Փախել են, և արտերկրից այս բոլոր մարդիկ խոստովանել են, որ կայացրել են իրենց որոշումները Մադուռայի կամ նրա մերձավորների կողմից պարտադրանքի ներքո։ Իհարկե ինչ-որ պահի այս մարդիկ կկրեն իրենց պատիժը նաև քրեակատարողական հիմնարկներում։

Արդարությունը ուշանում է երբեմն, բայց նա միշտ գալիս է։

Այն պահից երբ ԱՄՆ և Եվրոպան Փաշինյանին բավականաչափ օգտագործած կլինեն և կորոշեն ազատվել նրանից, և Հայաստանում իշխանափոխություն կլինի, իսկ ինձ ցանկալի տարբերակը, այն ժամանակ երբ հայ ժողովուրդը դուրս կգա փողոցներ և իր կամքը ի ցույց կդնի և Փաշինյանին կպոկի աթոռից, Հայաստանի ներկայի իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչները, որ ապօրինություններ են գործել և մարդկանց զրկել են ազատությունից՝ կանգնելու են դատարանի առջև, նույնիսկ եթե հասցնեն փախչել երկրից։

Հ․Գ․ Կորցնելով փողերդ՝ կորցնում ես ոչինչ, կորցնելով առողջությունդ՝ ինչ-որ բան կորցնում ես, իսկ եթե կորցնես մարդկային նկարագիրդ, ապա կկորցնես ամեն ինչ։
Արժանապատվություն, սկզբունքայնություն, արդարամտություն, անաչառություն և վեհանձնություն․ Սրանք են իմ դավանած մարդկային նկարագրի հիմնական բնութագրիչները։

Եվ սրանով է տիեզերքն, այն է թե Աստված, ինձ և իմ գաղափարակից հայերին զատել մնացյալից և հենց սրանով էլ գերազանցում ենք անօրեն վարչախմբին։ Մենք ձեզ հայի բաժին արդարադատության աթոռին ենք հանձնելու։ Այդ օրն էլ կգա։

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից