«Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի պաշտոնեական կեղծիքի և ակնհայտ անարդար դատավճիռ կայացնելու համար: Այս կապակցությամբ մեր պաշտպանական թիմը համապատասխան հաղորդում կներկայացնի»,- նշել է Միքայել Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը։
Նա գրել է. «Փաստաբան Արամ Վարդևանյանը հրապարակավ հարցեր է բարձրաձայնել, նշելով՝ «Միքայել Սրբազանին երկու տարով ազատազրկելու վճիռը կայացրած անձը ըստ փաստաբանական ակադեմիայի կանոնադրության 1) դրսևորե՞լ է բարեկիրթ վարքագիծ, թե՞ ոչ, 2) բա՞րձր է պահել Փաստաբանական ակադեմիայի բարի համբավը, թե՞ ոչ: Եթե այս հարցերի պատասխանները բացասական են, իսկ կարծում եմ՝ ակնհայտ է, որ բացասական են, դիմում եմ Փաստաբանական ակադեմիայի ունկնդիր Արմինե Մելիքսեթյանի կարգապահական պատասխանատվության և հեռացման հարցի քննարկման նպատակով» (մեջբերման ավարտ):
2. Արդյոք հնարավոր է կամայականորեն հեռացնել ունկնդիր Արմինե Մելիքսեթյանին ՀՀ փաստաբանական ակադեմիայից, թե՝ ոչ:
Առաջին հարցի առնչությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ ՀՀ փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ միայն կոպիտ խախտում թույլ տալու դեպքում կարելի է ունկնդրին հեռացնել ակադեմիայից: Ընդ որում, կոպիտ խախտումները թվարկված են կանոնադրության (ունկնդիրների վարքագծի կանոնների հավելվածում) մեջ և Արամ Վարդևանյանի ներկայացրած դրսևորումներն այդ շարքում չեն:
Ինձ համար պարզ չէ, թե ինչ է նշանակում «չի դրսևորել բարեկիրթ վերաբերմունք»: Եթե բարեկիրթ վերաբերմունք է դրսևորել, բայց ամենաանարդար դատական ակտն է կայացրել: Սա ինչ ենք համարում:
Հետևաբար, դատավորի մասնագիտական գործունեության դրսևորումները չեն կարող ՀՀ փաստաբանական ակադեմիայի ներսում ազդել նրա՝ որպես ունկնդիր, սովորելու իրավունքի վրա:
Երկրորդ հարցի առնչությամբ առ այն, թե արդյոք հնարավոր է կամայականորեն հեռացնել ունկնդիր Արմինե Մելիքսեթյանին, պատասխանում եմ՝ ՈՉ: Հնարավոր չէ:
ՀՀ փաստաբանական ակադեմիայի ընթացակարգերը, այդ թվում՝ քննությունների ծածկագրման ռեժիմը, տարբեր դասախոսների, բողոքարկման հանձնաժողովի, վերահանձնման հանձնաժողովի հարաբերությունները կարգավորող ակտերը և մեխանիզմները պաշտպանում են ունկնդրին ՀՀ փաստաբանական ակադեմիայի որևէ պաշտոնատար անձի, այդ թվում՝ ռեկտորի կամայականությունից:
Արմինե Մելիքսեթյանը որքան էլ անցանկալի անձ լինի ինձ համար, դա ոչ մի կերպ չի կարող ազդել նրա սովորելու իրավունքի վրա:
ՀՀ փաստաբանական ակադեմիան չի կարող անարդարությամբ պատասխանել անարդար դատավորին կամ որևէ այլ կարգավիճակ ունեցող ունկնդրին:
Եթե պետք է անարդարությամբ պատասխանենք անարդարին, ապա նշանակում է դեպի լավը ոչինչ չի կարող փոխվել:
Հ.Գ. Վերջաբանի փոխարեն, արդեն որպես Միքայել Սրբազանի պաշտպան, պետք է նշեմ, որ դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի պաշտոնեական կեղծիքի և ակնհայտ անարդար դատավճիռ կայացնելու համար: Այս կապակցությամբ մեր պաշտպանական թիմը համապատասխան հաղորդում կներկայացնի:






Բաց մի թողեք
Արժանապատիվ հայորդիները հետապնդվում են իրենց տեսակի, պայքարի, ժողովրդի ու հայրենիքի կողքին լինելու համար
Սթափվե՛ք, քանզի ձեր հարվածները ոչ թե դուռն են վնասում, այլ ձեր սերունդների ապագա խաղաղությունն ու օրհնությունը
Իշխանությունը, որն այլևս ժողովրդի հետ ներքին կապ չունի, Կաթողիկոս ինչու պետք է ունենա