Երեկ երկու լուր ցնցեց մեր փոքրիկ երկիրը։ Մեկը՝ վատ, մյուսը՝ լավ։
Հրապարակ թերթը գրել է․ Վատ եւ անգամ ողբերգական լուր կարելի էր համարել առավոտյան հրապարակված մի հայտարարություն, որը ստորագրել էին 9 եպիսկոպոսներ եւ որով, ըստ էության, հայտարարել էին Հայ առաքելական եկեղեցում խռովության մեկնարկը՝ Վեհափառին եւ Արշակ սրբազանին ուղղված վիրավորական արտահայտություններով, մարտահրավեր նետելով։
9 սրբազանը, իհարկե, մեծ թիվ չէ ՀԱԵ մասշտաբով, բայց, ինչպես ասում են, մեկ բոռն էլ բավական է՝ մեղրի տակառն ապականելու համար։ Բարոյականության եւ Եկեղեցու կանոններն ասում են, որ հայտարարություն տարածելուց առաջ նրանք պետք է Վեհափառին, եկեղեցու կարգապահական հանձնաժողովին, Հոգեւոր խորհրդին եւ իրենց հավատքի եղբայրներին դիմեին, գոնե նախորդ օրը կայացած Եպիսկոպոսաց ժողովի ժամանակ այդ հարցերը բարձրացնեին, այլ ոչ թե ՔՊ-ի հետ համագործակցած, նենգաբար նման բան տարածեին։
Սա ո՛չ եկեղեցական, ո՛չ մարդկային կանոններով ընդունելի քայլ չէր, եւ պատահական չէր հանրային արձագանքը, որն ավելին էր, քան բացասականը։
Բայց թողնենք՝ Եկեղեցին ինքը լուծի իր հարցերը, եւ մենք անցնենք մեր հարցերին, մասնավորապես՝ լավ լուրին, որը երեկ ուրախացրեց շատերին․ քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանն այլեւս ազատության մեջ է, եւ դրանում մեծ է հասարակության դերը, որովհետեւ, եթե մնար նիկոլական քննիչ-դատախազ-դատավորներին, Լիդյան դեռ երկար կնստեր։
Երեկ դատարանը՝ հենց դատական նիստի ժամանակ փոխեց նրա խափանման միջոցը, եւ մեղադրողներն էլ չառարկեցին, որովհետեւ շատ մեծ էր կատարվածի նկատմամբ վրդովմունքը, ինչը խոսում է նաեւ այն մասին, որ հանրային կարծիքն իրականում հզոր ուժ է, եւ մենք՝ որպես հանրություն, այդ գործիքից շատ վատ ենք օգտվում։ Եթե չասենք՝ առհասարակ չենք օգտվում։






Բաց մի թողեք
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է
ՔՊ-ում հերթական սեքս սկանդալն է պայթել