Մայիսի 14-ին ՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը։
Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ զորավարժության նպատակներ են՝
ստուգել ՀՀ զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական իրականացումը,
ուսումնասիրել զորավարժությանն ընդգրկված ուժերի, միջոցների ու կառավարման մարմինների մարտական (կառավարչական) հնարավորությունները, ուժեղացման ուժերի և միջոցների տարաբնույթ կիրառման հնարավորությունները,
բարձրացնել ռազմական կառավարման մարմիններում ստեղծվող աշխատանքային խմբերի, միավորումների, զորամասերի ու ստորաբաժանումների շտաբների ներդաշնակման մակարդակը, սպաների գործնական հմտությունները՝ մարտական գործողությունների նախապատրաստման, վարման ընթացքում, դաշտային վարժվածության մակարդակը,
զարգացնել անձնակազմի բարոյահոգեբանական հատկանիշները, ֆիզիկական դիմացկունությունը, զորային ընկերության զգացումը:
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում անցկացվելու են մեծաքանակ մարտավարական և մարտավարամասնագիտական վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ, ավտոմատ կառավարման համակարգերի ու արդի տեխնոլոգիաներով հագեցած վարժասարքերի կիրառմամբ:






Բաց մի թողեք
Զինծառայողը հետազոտվում և բուժվում է հոժարակամ․ ավարտից հետո ներկայացվելու է ռազմաբժշկական փորձաքննության
Գլխավոր դատախազը ոչ թե 8 մլն դրամ, այլ 1 մլն 894 հազար 300 դրամ պարգևավճար է ստացել
Թրամփը շնորհակալություն է հայտնել Ալիեւին և Փաշինյանին, ԱՄՆ փոխնախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան