Թբիլիսիում ցուցարարները փակել են Ռուսթավելի պողոտան։ Դեկտեմբերի 16-ի բողոքի ակցիային միացել են գրողներ, խմբագիրներ, հրատարակիչներ, գրքերի դիզայներներ, գրավաճառներ և հրատարակչության աշխատակիցներ։
Օրվա ընթացքում մի քանի ակցիաներ են տեղի ունեցել մայրաքաղաքի տարբեր հատվածներում։
Ինչպես հայտնել է Aliq.ge-ն, Ռուսթավելիի պողոտայում երթևեկությունը կաթվածահար է: Ցուցարարների պահանջն է՝ նշանակել նոր ընտրություններ և ազատ արձակել բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված քաղաքացիներին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 16-ին միացվել են Թբիլիսիի գլխավոր տոնածառի և քաղաքի մնացյալ տոնական լույսերը՝ առանց որևէ միջոցառման։
Քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանք»-ի կառավարության որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանը Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցն օրակարգում չի ներառի մինչև 2028 թվականը։






Բաց մի թողեք
Թուրքական երկնքում լիբիական ինքնաթիռը «արտաքին միջամտությա՞մբ» է խորտակվել
Իվանիշվիլին ազատվում է Միխայիլ Սահակաշվիլու «մռայլ ժամանակների ժառանգությունից»
Սիրիայում «կայունությունը Թուրքիայի կայունությունն է», ցանկանում են խախտել տարեսկզբին