26/01/2026

«Թրամփի նեղուցը» ավարտում է հյուսիս – հարավ աշխարհաքաղաքական լոգիստիկ պրոեկտը

Մինչ ձեզ կկերակրեն երկնքից ընկած մանանայով և դեֆորմացված «խաղաղությամբ» և կհամոզեն, որ եթե իրենք չլինեն, նույնիսկ արևը արևելքից դուրս չի գա և արևմուտքում մայր չի մտնի, հիշեք հետևյալը:

Այս ամենի արդյունքում.

Հայաստան Ադրբեջան սահմանը փակ է մնալու:

Հայաստան Թուրքիա սահմանը փակ է մնալու:

Հայաստանի բլոկադան չի վերանալու:

Բաքվի հայ գերիները տուն չեն գալու:

Բաքվում դատավարությունները չեն ավարտվելու:

Արցախյան խնդիրը չի վերաբացվելու: Արցախահայերի իրավունքների վերականգնման հասցեգրում չի լինելու:

Հայաստանի գրավյալ տարածքները հետ չեն վերադարձվելու:

ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը չի վերականգնվելու:

Ավելին՝

Էդ «Թրամփի Նեղուցը» սեպ է ԵԱՏՄ-ի մեջ, որի շնորհիվ Հայաստանը դեռ տնտեսապես շնչում է և դրա այլընտրանքն առայժմ չկա:

Էդ «Թրամփի Նեղուցով» ոչ մի հայկական բեռ Ադրբեջանից Նախիջևան չի կարող գնալ:

Էդ «Թրամփի Նեղուցով» Ադրբեջանը բացառապես կապվում է Թուրքիային:

Էդ «Թրամփի Նեղուցը» փակում է Հայաստանի տարանցիկ նշանակությունը Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի համար:

Էդ «Թրամփի Նեղուցը» ավարտում է Հյուսիս Հարավ աշխարհաքաղաքական լոգիստիկ պրոեկտը:

Էդ «Թրամփի Նեղուցը» Թրամփին պետք է Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի համար ևս մեկ արյունատար անոթ փակելու համար և նրանք դա զգացնել են տալու շուտով:

Էդ «Թրամփի Նեղուցը» Ադրբեջանին պետք է իր «մեծ եղբորը» ևս մեկ անոթով միանալու համար:

Էդ «Թրամփի Նեղուցը» Թուրքիային պետք է իր թյուրանական աշխարհի ձևավորման համար:

Էդ «Թրամփի Նեղուցը» պետք է Թրամփին իր ԷԳՈ-ի մեծարման համար, իսկ Փաշինյանին՝ իր ԷԳՈՆ քաղաքականապես պահպանելու և վերարտադրելու համար:

Այն պետք է բոլորին իրենց համար և էդտեղ բոլորը կան իրենց շահով : Չկանք մենք: Չկա Հայաստանը: Կա մեկ բառ՝ «նիկոլական խաղաղություն» և այդ բառից «նիկոլական լեգիտիմության» հոտ է գալիս: Այդ հոտը այս երկրի 88%-ին մեղմ ասած դուր չի գալիս: Այդ «նիկոլական խաղաղության» շահառուին Թուքիային ու Ադրբեջանին այս ժողովրդի 79% և 87%-ը համարում են քաղաքական սպառնալիք:

P.S.Ուշադիր հետևում եմ այս ժողովրդի մեջքի հետևում տեղի ունեցող «լեգիտիմ» գործընթացների մասին գոյություն չունեցող պաշտոնական հաղորդագրություններին:

Վլադիմիր Մարտիրոսյան