Նորքի զինված խմբի գործով անցնող Արթուր Վարդանյանը գրում է․
«Ժամանակ առ ժամանակ թվում է, թե մենք ապրում ենք Խնկոյանի «Մկների ժողովի» աշխարհում։ Որքան խորաթափանց էր նա՝ բացահայտելով մարդկային հոգեբանության խորքերը։ Այսօր էլ բոլորը ոգեշունչ տեքստեր են գրում, հրապարակային ցավ են արտահայտում, մեծ սիրով ու քաղցր խոսքով պաշտպանում Եկեղեցին՝ դատապարտելով «սրբապղծությունը»։
Ամեն մեկն իր «ասելիքն» ասում է՝ բանաստեղծաբար, ճարտարաբանորեն, կրոնական պաթոսով։ Բայց փողոցները դատարկ են։ Զգացվում է՝ ի վերջո բոլորը եկել են ժողովի, խոսել են, բարձր գնահատականներ տվել … ու հեռացել։
Կատվի վզից զանգ կախող ինչպես չի եղել, այնպես էլ չկա։
Արթուր Վարդանյանն իր քաղաքական հայացքների համար այս ռեժիմի կողմից դատապարտվել է ազատազրկման»։







Բաց մի թողեք
Հայ առաքելական եկեղեցին ու քաղաքականությունը
Եկեղեցին պաշտպանելու համար ստեղծվել է Միջնաբերդ հարթակ, միացե՛ք․ Արա Զոհրաբյան
Իսկ գիտե՞ք, որ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով