Օրաթերը շարունակում է ներկայացնել արտախորհրդարանական ուժերի գործունեությունը 2026 թվականին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովրդավարական բեւեռ» կուսակցության խորհուրդը դեռ վերջնական որոշում չի կայացրել. որքան մոտենա ընտրությունների ժամանակը, այնքան պարզ կդառնա իրենց որոշումը: Այս պահին երկընտրանքային իրավիճակում են: Այս մասին հայտնեց ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը:
«Նախ, պետք է արձանագրել, որ Հայաստանում ընտրություններով երբեք իշխանություն չի փոխվել: Մենք ունենք լուրջ հաջողություն: Մենք կարողացել ենք հասարակության ներսում գաղափարական հեղափոխություն անել: Հստակ ծրագիր ունենք:
Հայաստանի անվտանգությունը տեսնում ենք ԱՄՆ-ի հետ: Մենք բացատրում ենք ժողովրդին մեր տեսակետը, հսկայական աշխատանքներ ենք տանում արեւմտյան երկրների հետ, հատկապես՝ Վաշինգտոնի, Բրյուսելի եւ Լոնդոնի»,- ասաց Արա Պապյանը»։






Բաց մի թողեք
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է
ՔՊ-ում հերթական սեքս սկանդալն է պայթել