26/01/2026

Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը․ Լուսանկար

Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ, ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը։

Ռոբերտ Նիկոլայի Նազարյանը ծնվել է 1956թ. հունիսի 26-ին Երևանում։

Ավարտել է Երևանի թիվ 46 դպրոցը, 1978 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը՝ «Ինժեներ-շինարար» մասնագիտությամբ։

Աշխատանքային գործունեությունը.

1978-1986թթ. – Երևանի տնաշինական կոմբինատ՝ վարպետից մինչև տնօրեն։

1986-1987թթ. – Երևանի խոշոր պանելային գործարանի տնօրեն։

1987-1988թթ. – Երևանի Մաշտոցի կուսշրջկոմի բաժնի պետ։

1988-1990թթ. – Երևանի տնաշինական կոմբինատի տնօրեն։

1990-1997թթ. – Երևանի քաղխորհրդի գործկոմում՝ վարչության պետ, նախագահի տեղակալ։

1997-2000 թթ. – ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ։

2000թ. փետրվարից մայիս – ՀՀ տրանսպորտի և կապի նախարար։

2000թ. մայիսից 2001թ. հունվար – ՀՀ էներգետիկայի նախարարի 1-ին տեղակալ։

2001թ. հունվարից 2003թ. հունիս – Երևանի քաղաքապետ։

2003թ. մայիսի 25-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում գլխավորել է «Հզոր հայրենիք» կուսակցության համամասնական ընտրացուցակը։

2003թ. հուլիսի 2-ին նշանակվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ։

2008թ. հունիսի 27-ին ՀՀ նախագահի հրամանագրով՝ վերանշանակվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ հինգ տարի ժամկետով։

2013թ. հուլիսի 1-ին վերանշանակվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ հինգ տարի ժամկետով։