Երեկ՝ մայիսի 19-ին, Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Վերզեգան քաղաքի մոտ՝ Իրան-Ադրբեջան սահմանի մոտակայքում։
Ռաիսին վերադառնում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից և համատեղ ստեղծված ամբարտակի բացման արարողությունից:

Օդանավի բոլոր ուղևորներն ու անձնակազմի բոլոր անդամները, ինչպես հայտնել ենք, զոհվել են:
Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից:

Նշենք՝ ուղղաթիռում եղել է 9 մարդ, որից 2-ը՝ օդաչու, 7-ը՝ ուղևոր: Ուղղաթիռում նախագահի հետ եղել են նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը:
բժշկական փորձագետները սկսել են Իրանի հյուսիս-արևմուտքում Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների ինքնությունը պարզելու գործընթացը:

«Դիակների մի մասը դժվար է նույնականացնել»,- հավելել է նա՝ չմանրամասնելով։







Բաց մի թողեք
Հունվարի 27-ի աստղագուշակ․ Հավանական են տարաձայնություններ մտերիմների հետ
Ով է Գորիսում սպանված, Առուշանյանի վարորդ Արենը՝ երկու անչափահաս երեխաների հայր էր․ Լուսանկար
Կա ավելի մեծ, համազգային ողբերգություն, որը չի թողնում լռել… Առուշանյանի հայրը Գորիսում երեկվա պայթյունի մասին